
Նյու Յորքի ֆոնդային սակարանում նոյեմբերի 26-ին կայացած սակարկություններում Microsoft կորպորացիայի կապիտալիզացիան հասել է 812,93 միլիարդ դոլարի՝ գերազանցելով Apple-ի ցուցանիշը՝ 812,6 միլիարդ դոլար: Այս մասին հայտնել է Bloomberg գործարար նորությունների գործակալությունը: Հոկտեմբերին Apple-ի շուկայական կապիտալացումը հասել էր ռեկորդային 1,1 տրիլիոն դոլարի:
Այդ ժամանակվանից ընկերությունը գնից կորցրել է շուրջ 300 միլիարդ դոլար (22 տոկոս), նշում է Bloomberg-ը: Ինչպես անցյալ շաբաթ տեղեկացրել է The Wall Street Journal թերթը, Apple-ը վերսկսել է iPhone X սմարթֆոնների՝ ավելի վաղ դադարեցված արտադրությունը՝ ընթացիկ տարվա սեպտեմբերին թողարկված iPhone XS և iPhone XS Max սմարթֆոնների ավելի ցածր, քան սպասվում էր պահանջարկի լույսով: