Մեկ ամիս առաջ Կառավարությունը մերժեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին թիկնազոր տրամադրելու մասին նախագիծը, որի հեղինակը ԱԺ 6-րդ գումարման ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանն էր:
Հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք Սամվել Կարապետյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, թե կաթողիկոսի ինչին է պետք թկնազոր, ումից է նա վախենում ու ումից է ուզում պաշտպանվել: «Երբ չես ապրում ազգով ու հանուն ազգի, ծագում է ազգից պաշտպանվելու անհրաժեշտություն»,- համոզմունք հայտնեց Սամվել Կարապետյանը:
«Եկեղեցին դարից-դար թշնամուն գոհացնելու համար իր ժողովրդին կեղեքող ստրկական ծառայությամբ ստի և խաբեության որջ է եղել: Նրա գոյությունն է՛լ առավել անտանելի, պարզապես անհամատեղելի է մեր օրերի կյանքի հետ: Սեփական ազգը գերեզմանող այդ պիղծ կառույցը վաղուց պիտի թաղած լինեինք, բայց 1991-ից ի վեր ժողովրդին իշխելու համար իբրև զենք նախապատվությունը խավարին տված մեր կեղծ երեսպաշտությամբ տառապող նախագահները մի լավ պարարտացրին այդ կառույցը՝ սնունդ առնելու համար նրանից: Այնպես որ հիմա ունենք այն ինչ ունենք»,- համոզմունք հայտնեց պատմաբանը: