Արտակարգ դեպք Արևիկում. դպրոցի 2-րդ հարկից աշակերտուհիներ են ընկել. armtimes.com
Advertisement 1000 x 90

Արտակարգ դեպք Արևիկում. դպրոցի 2-րդ հարկից աշակերտուհիներ են ընկել. armtimes.com

Ինչպես գրում է armtimes.com-ը, երեկ կեսօրն անց արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Արևիկ գյուղի դպրոցում:

7 տարեկան 2 աշակերտուհիներ՝ Մանե Նռանյանն ու Սյուզի Ավետիսյանն ընկել են դպրոցի երկրորդ հարկից և տեղափոխվել Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց:

«Երեխաները եղել են հերթապահ և դասերի ավարտից հետո մնացել են, որ դասարանը մաքրեն: Դպրոցի մանկավարժները, նաև հավաքարարն ու պահակը տեղյակ չեն եղել, որ ներսում աշակերտներ կան, դպրոցի դուռը փակել, գնացել են: Երբ երեխաները գործն ավարտել են, փորձել են շենքից դուրս գալ: Դուռը փակ է եղել: Փոքրիկներն անհանգստացել, վախեցել են: Երկար ժամանակ երբ տեսել են, որ արձագանքող չկա, բացել են երկրորդ հարկի պատուհանն ու դուրս են ցատկել»:

Ավստրիական մանկական հիվանդանոց տեղափոխված 7 տարեկան Մանե Նռանյանն, ըստ հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանի, ունեցել է ուսահոդի կոտրվածք, վիրահատվել է, և գտնվում է հետվիրահատական շրջանում:

Ամբողջությամբ՝ armtimes.com