
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի գրառումը. «Սիրելի ՔՊ-ական ընկերներ,
Ձեր ծրագրում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասով գրված է միայն հետևյալ միտքը. «ԱՄՆ-ի հետ զարգացնելու ենք բարեկամական, գործընկերային հարաբերությունները տնտեսական, գիտակրթական եւ հասարակական տարբեր ոլորտներում»:
Ուզում եմ հասկանալ, թե ինչու՞ չենք զարգացնելու քաղաքական (այդ թվում` Կոնգրեսի հետ) և ռազմական (այդ թվում Պենտագոնի, հետախուզական գործակալությունների հետ) հարաբերությունները, ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը և այլն:
Վաշինգտոնը մեզ ռազմական օգնություն էլ է տրամադրում տարբեր ծրագրերով, էլ չասած Կանզասի գվարդիան:
Իսկ, եթե սա Բոլտոնի հայտարարությանը պատասխան է, ուրեմն դա ուրիշ բան»: