
«Հուրախություն» բառը գրաբարյան ձև է, որ գործածվում է ժամանակակից հայերենում։ Հաճախ, սակայն, ասում են «ի ուրախություն»։ Ճիշտ է «հուրախություն», քանի որ գրաբարում ձայնավորից առաջ ի նախդիրը դառնում է յ, որն արտասանվում է հ (նոր ուղղագրությամբ հ էլ գրվում է)։