Լուսինե Բադալյանը վիրահատվել է
Advertisement 1000 x 90

Լուսինե Բադալյանը վիրահատվել է

Իմ քայլը դաշինքից պատգամավորի թեկնածու Լուսինե Բադալյանը գրում է. Սիրելիներս, երկար մտածում էի գրել, թե չգրել , ավելի հակված էի լռելուն` իմ բնավորության համապատասխան, բայց հետո հասկացա, որ քարոզարշավի ընթացքում, որպես թեկնածու, իմ պասիվությունը հնարավոր է, որ ճիշտ չընկալվի ո’չ հասարակության, ոչ էլ գործընկերներիս կողմից։

Ունեմ որոշ առողջական խնդիրներ, վիրահատությունը նորմալ է անցել, խնդրում եմ ավելորդ հարցեր չտալ, ամեն ինչ կարգին է, բայց ինձ դեռ որոշ ժամանակ է պետք` վերականգնվելու համար։

Ներողություն եմ խնդրում իմ թիմակիցներից և բոլոր ընտրողներից, առաջին իսկ հնարավորության դեպքում` կմիանամ քարոզարշավին։ Հուսով եմ ինձ կներեք և կհասկանաք։  Հարգանքներով` 4-րդ ընտրատարածքի համար 3 թեկնածու Լուսինե Բադալյան:



Նման նյութեր