Ոստիկանները գրպանահատի են հայտնաբերել
Advertisement 1000 x 90

Ոստիկանները գրպանահատի են հայտնաբերել

Նոյեմբերի 24-ին, ժամը 17.30-ին, 1993 թ. ծնված Լիլիթ Ս.-ն ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 15.50-ից 16.00-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 57 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 80.000 դրամ: Նոյեմբերի 27-ին, ժամը 19.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Հալաբյան փողոցից նշված գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1999 թ. ծնված Արտակ Կ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն: