Կարեն Վրթանեսյանի հրապարակումը.
«Նիկոլի հայտարարած թվերին և ընդհանրապես հայտարարություններին վաղուց արդեն լուրջ չեմ վերաբերվում, որովհետև մի օր մի բան է, ասում, մյուս օրը՝ դրա հակառակը։
Բայց այս մի հայտարարությունը հետաքրքիր է. «Առաջիկա 5 տարում 2,5 միլիարդ դոլար պետք է ծախսվի բանակի զարգացման համար»։
Ասեմ. Հայաստանի տարեկան ռազմական բյուջեն մոտ 0.5 մլրդ դոլար է։ 5 × 0.5 մլրդ = 2.5 մլրդ։
Հիմա չգիտեմ, թե «բանակի զարգացում» ասելով այս մարդն ինչ նկատի ունի. նշածս «իներցիոն» 2.5 միլիարդին հավելյալ ևս 2.5 մլրդ, թե՞ ուղղակի իսկապես վերցրել է ներկա ռազմական բյուջեի չափը բազմապատկել է 5-ով և դա ներկայացնում է որպես սենսացիոն խոստում։
Եթե առաջինը, ապա հարց է առաջանում, թե որտեղից է վերցնելու այդ տարեկան +0.5 միլիարդը, առավել ևս, որ աջ ու ձախ խոստանում է հարկերը նվազեցնել»։