Հայկ Բալանյանի հրապարակումը. «Իսկ եթե լուրջ, ապա ինձ դուր չի գալիս Ն.Փաշինյանի այս ոճը, լեզուն:
Առաջինը, վնասակար է, որովհետև Շարմազանովը և Կո իրենց համար հոգեհարազատ լեզուն տեսնում ու նույն ձևով, «դու»-ով պատասխանում են:
Չէին կարողանա, եթե Փաշինյանի ոճը, լեզուն լիներ այլ, կնմանվեին փողոցային խուլիգանի: Հիմա էլ փողոցային լեզվով են խոսում, բայց отторжение` անթույլատրելի ու ոչ տեղին, կոնտրաստի զգացումը մադրկանց մոտ չի առաջացնում:
Ցայտուն օրինակը Լևոն Տեր-Պետրոսյանն է, որին քննադատելիս, պիտի նորմի մեջ մնաս, որ քննադատությունդ ընկալելի լինի:
Երկրորդը, քարոզչությունը, քաղաքական պայքարի լեզուն իջնում է, ցածրանում է, ինչը ոչ միայն տհաճ է, այլև այդ աղմուկի մեջ կորում է տեքստը, ոճը խեղդում է իմաստները:
Մի՞թե կար մտավախություն, որ հասարակությունը ավելի բարձր ու ծանր տեքստին չէր արձագանքի:
Թե՞ կարծում են, որ տեքստ պահանջողները քիչ են, իսկ ձայն կբերի դուխով տղու կերպարը:
Անհրաժեշտ էր կիռարել լեզու, որը ոչ միայն սրտին է կպնում, այլև հասու է ուղեղին:
Այդ լեզուն Ն.Փաշինյանը ունի:
Իհարկե, այդ լեզուն նաև ԱՅԼ սպիտակների հետ բանավեճի լեզուն է, ինչին իշխանությունը պիտի պատրաստ լինի:
Իսկ հիմա, ասֆալտի լեզուն ձայն տվեց ՀՀԿ-ին, իհարկե իշխանության համար ոչ վտանգավոր, բայց փակեց խոսակցությունը այլ դեմոկրատական ուժերի հետ, ինչը երևի իշխանության համար ավելի կարևոր էր:
Բնազդը որոշեց ամեն ինչ. դուխով տղան, ուժեղներին սիրում են, նաև բավականին ոչ ագրեսիվ թիմին դուխ տալը, որ մոբիլիզացնի իր շուրջ, ու տոտալ պատերազմի և վտանգ ներշնչող մթնոլորտում ընտրողին ստիպի գնալ տեղամաս:
Երևի սա էր հաշվարկը:
Տեխնոլոգիական առումով երևի ընդունելի քայլ էր, բայց.
ա/ վարչապետը այդ դերը պիտի չստանձներ, թեկուզ չգիտեմ ով, այլ աձնինք, մամուլը, ուժայինների բացահայտումները և այլն:
Վարչապետը երկրի ղեկավարն է, ու հետը «դու»-ով խոսալու առիթ պիտի չլինի: Էլի անլուրջ խոսացողներ կլինեին, դե բայց այդ բառապաշարը օգտագործողը ինքն էր ցածրանալու, ու նույն Է.Շարմազանովը այդ քայլին չէր գնա. իրա ամբիցիաները ու ուղենիշը ավելի բարձր են, ամենաբարձրն են: Իսկ հիմա գնաց:
բ/ աղմուկի մեջ պիտի այլ տեքստը լսելի լիներ, իսկ հիմա խեղդվել է, իսկ գոռալու մթնոլորտում ոչինչ չի ստեղծվում: ՀՀԿ ուզածն էլ հենց դա է:
Վոբշեմ:
Անկապ:
Եթե ուզում եք «թաղեք» ՀՀԿ, ապա հանրային դոմինանտ ու միակ դիսկուրսը պիտի դառնա սպիտակները-սպիտակների հետ:
Քանի դեռ գնում է խոսակցություն սև-սպիտակ, այդքան ՀՀԿ-ն մնալու է ակտուալ»: