«Շուտով Նոր տարի է։ Մտքիս մի գաղափար եկավ, որ կարելի էր երեխայիս նվիրել»
Advertisement 1000 x 90

«Շուտով Նոր տարի է։ Մտքիս մի գաղափար եկավ, որ կարելի էր երեխայիս նվիրել»

Վահագն Դիլբարյանի հրապարակումը.

«Շուտով Նոր տարի է։ Մտքիս մի գաղափար եկավ, որ կարելի էր երեխայիս նվիրել, ափսոս դեռ փոքր է։ Կնվիրեի գլոբուս։ Ինչու՞։ Որ ցույց տայի հետևյալ բաները՝

1․ Նախ աշխարհը մեծ է ու այն քոնն է, դու եկել ես այստեղ ոչ թե ինչ-որ քաղաք, կամ երկիր, այլ դիտարկիր ամբողջը քոնը, որ լոկալ չմտածես։
2․ Այս աշխարհում ապրում են հարյուրավոր ազգեր, ովքեր խոսում են տարբեր լեզուներով։ Քո ծննդավայրը, քո լեզուն միշտ քո հետ են լինելու, բայց նրանք քեզ չպիտի սահմանափակեն, այլ պիտի հնարավորին չափ նոր լեզուներ սովորես ու նոր շփումներ ունենաս։
3․ Կլինեն մարդիկ, ովքեր փորձելու են քեզ սահմանափակել իրենց վախերով, տաբուներով, սուտ փորձով, չստացված երազանքով։ Անցիր այդ ամենի միջով ու կունենաս քո ազատ ժամանակը տնօրինելու հնարավորությունը։
4․ Մարդկանց մեջ լիքը լավ բաներ կան, շփվիր, վերցրու նրանցից ամենալավը, սովորիր ու շարժվիր առաջ։
5․ Եվ վերջում պտտիր գլոբուսը, պտտիր աշխարհը, հետաքրքրվիր տարբեր վայրերի մասին, ճամփորդիր, ճամփորդությունը մարդու զարգացման ամենակարևոր պայմաններից մեկն է, չէ՞ որ ամեն անգամ ճամփորդելուց հետո լրիվ այլ մարդ ես վերադառնում»։



Նման նյութեր