Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում դիմելով Երևանի քաղաքապետարանին, գրում է. «Ուրեմն փորձեմ ինչքան հնարավորա մեղմ արտահայտվել: Ապօրինի գործողության վրա աչք փակելու դեպքում դուք ինքներդ դառնում ենք ապօրինի գործողություն կատարող: Ձեր քաղաքի քաղաքացիների ահազանգերը չկատարելու դեպքում դուք դառնում են անգործության մատնված ինչ-որ հիմնարկ, որը պետական բյուջեից փողա ստանում, իսկ այդ բյուջեն լցվումա հենց այդ քաղաքացիների վճարած գումարներից: Դուք պետք է օր ու գիշեր ծառայեք այդ քաղաքացիների բարեկեցիկ կյանքը ապահովելու համար:
Իսկ ի՞նչ եք անում դուք: Ընտրությունների շեմին աչք եք փակում փողոցը խոզանոց դարձրած ապօրինի առևտրականների վրա: Խոսքս չի գնում կանաչի ծախող տատիկների մասին, այլ Երևանը կոնկրետ բաց երկնքի տակ շուկա դարձնող վերավաճառողների մասին է, ովքեր ամենուր են՝ կենկտրոնից մինչև ծայրամասեր, էլ շուն ու կատու, էլ ձուկ ու մուկ, էլ փողոցում թափած միրգ ու բանջարեղեն: Իսկ դուք աչք եք փակում, շատ դեպքերում նույնիսկ համապատասխան կառույցներին՝ ոստիկանություն և թաղապետարան, չեք թողնում աշխատեն, ձեզ ուղղված զանգերը մնում են անպատասխան, որովհետև դիմացը ընտրությունա՝ հանկարծ ձայն չկորի:
Ուրեմն, պարոն Մարության, ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ ձեր կուսակցությունը ուզած-չուզած հավաքելու է առավելագույն ձայները ու դուք ԱԺ-ում մեծամասնություն եք լինելու, ավելորդ 1-2 տոկոսի համար չի կարելի թքել մյուս քաղաքացիների վրա: Սիրաշահելով ապօրինություն կատարող անձանց, դուք կորցնում եք մի շարք օրենքով ապրող քաղաքացիների ձայներ ու ազդում եք նրանց նյարդերի վրա:
Սերժ Սարգսյանը կասեր՝ Տարոն, սիրուն չի:
Հե՜յ գիտի Նիկոլ Փաշինյան, այս դեպքում երևի կասեր՝ Հայկո, սիրուն չի:
Մարության ջան, քաղաքապետարան ջան, էս քաղաքը սեփական անձից էլ շատ սիրելա պետք ու նախընտրական խաղերի մեջ ներգրավել ընդհանրապես պետք չի: Սիրեք մեր քաղաքը, հպարտացեք նրանով, խոնարհվեք նրա առաջ ու ամեն միլիմետրի համար դողացեք:
Շնորհակալություն, երկար-բարակ կարդալու համար»:
Երևանի քաղաքապետարան / Yerevan MunicipalityՈւրեմն փորձեմ ինչքան հնարավորա մեղմ արտահայտվել: Ապօրինի գործողության վրա…
Gepostet von Ashot Asatryan am Mittwoch, 28. November 2018