Տիգրան Հակոբյան. «Ընտրական մանիպուլյացիա 1…»
Advertisement 1000 x 90

Տիգրան Հակոբյան. «Ընտրական մանիպուլյացիա 1…»

Հրապարակախոս Տիգրան Հակոբյանի գրառումը. Ընտրական մանիպուլյացիա 1…

«Նախընտրական քարոզարշավում որպես արցախյան պատերազմի մասնակիցների ու շահերի կուսակցություն դիրքավորվող Սասնա Ծռերի ընտրական ցուցակի առնվազն առաջին տասնյակում պատերազմի ոչ մի մասնակից չկա:

Կամ գոնե ապրիլյան պատերազմի: Քաղաքական բռնությունը, հարևանների հետ անվերջ պատերազմների անհրաժեշտությունը հիմնավորող գաղափարախոսներ կան, ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման մասնակիցներ կան, ինքնաշեն պայթուցիկների պատրաստման մասնագետ կա, տարածաշրջանային համագործակցության (համագործակցության Կառլ!!!!) վերլուծական կենտրոնի ղեկավար կա, բայց պատերազմի մասնակիցներ չկան: Ստիպված նախընտրական հոլովակներում անվերջ պտտում են Ժիրայրի արցախյան կադրերը, չնայած նա ցուցակում չկա…

Ռուսական անեկդոտի պես ա՝ “Муму” написал Тургенев, а памятник поставили Достоевскому… Ով Արցախը պաշտպանի, ում heros կոչեն…»: