Microsoft ընկերությունը շահել է ԱՄՆ-ի բանակի համար լրացված իրականության տեխնոլոգիաներով սարքերի մատակարարման՝ 480 միլիոն դոլար գումարի պարտավորագիրը: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:
Գործակալության տվյալներով՝ խոսքը վերաբերում է Microsoft-ի HoloLens համակարգին՝ խառը (լրացված) իրականության ակնոցին, որն ավելի վաղ արդեն օգտագործվել է ԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերի կողմից վարժական նպատակների համար, սակայն այժմ ամերիկյան բանակը մտադիր է սարքն օգտագործել նաև իսկական գործողությունների ժամանակ:
«Լրացված իրականության տեխնոլոգիաներն ավելի շատ տեղեկատվություն և լավագույն որակ կտրամադրեն զինվորականներին որոշում ընդունելու համար»,- մեջբերում է անում գործակալությունն ընկերության հայտարարությունից: Բանակը մրցույթի հաղթողին առաջարկել է շուրջ 2,5 հազար սարք մատակարարել երկու տարում, իսկ հետագայում ավելացնել գնվող արտադրանքի թիվը: Ինչպես նշել է Bloomberg-ը, ամբողջությամբ վերցված զինված ուժերը կարող են ձեռք բերել մինչև 100 հազար ակնոց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: