Վահան Իշխանյան. Զբոսաշրջության դեմ
Advertisement 1000 x 90

Վահան Իշխանյան. Զբոսաշրջության դեմ

Հարկային նոր կարգով բարձրանում են հյուրանոցային գործի հարկերը։ ինչպե՞ս։ օրավարձի մեջ մտնող նախաճաշը, ճաշը, ընթրիքը և այլն առանձնացվում և առանձին է հարկվում։ Այսպիսով, հյուրանոցը եթե սնունդ է սպասարկում, ապա հարկվում է 20% նախկին 5֊ի փոխարեն։

Կարող է չսպասարկել, և նախկին հարկը վճարել։ Այսպես թե այնպես գրեթե ամեն հյուրանոց նախաճաշ սպասարկում է, ուրեմն, գները ինչ որ չափով բարձրացնելու է։ Իսկ եթե հյուրանոցը այնպիսի տեղ է, ուր մոտակայքում ճաշարան չկա, ապա օրը երեք անգամ կերակրելու դեպքում, գները ավել են բարձրանում։ Նայեք, բազմաթիվ են Սևանի ավազանի և այլ զբոսաշրջիկային տեղանքների հյուրանոցները, ուր մոտակայքում չկան ճաշարաններ։

Մի խոսքով, այդպիսի զբոսաշրջիկային հյուրանոցի տեր բարեկամս ասում է, որ օրավարձի գինը ստիպված 5 հազար դրամով բարձրացնում է։



Նման նյութեր