Մարինա Գրեգի ամենալավ նվերը կյանքում
Advertisement 1000 x 90

Մարինա Գրեգի ամենալավ նվերը կյանքում

Հաղորդավարուհի Մարինա Գրեգը իր Instagram-ում հրապարակել է իր շան լուսանկարը ու կատարել հետևյալ գրառումը.

«Ժամանակը շատ արագ է անցնում… Ուղիղ մեկ տարի է անցել էն օրից, երբ #Richy-ն մտավ իմ կյանք։ Չեմ կարող նկարագրել էն հուզմունքն ու ուրախությունը,երբ առաջին անգամ տեսա ու գրկեցի` 1 ամսական,ընդամենը 200 գրամ` փոքր, անպաշտպան…Անունը որոշեցինք առանց երկմտելու` Richy???!!!

opopop

Ինձ կհասկանան էն մարդիկ,ովքեր ունեն կամ սիրում են շներին։ Ուզում եմ հիշել ` ի՞նչ էի անում, ինչպե՞ս էի ապրում մինչև նրա հայտնվելը։ Ամենահավատարիմ ու հոգատար. երբ հիվանդ ես,կամ լաց ես լինում,գալիս արցունքներդ սրբում ա,միշտ կողքիդ ա։ Շատ եմ ուզում հավատամ,որ միշտ լինելու ա իմ կյանքում, շատ եմ ուզում, որ մարդիկ սովորեն շներից… սովորեն զգալ,սիրել,հավատարիմ լինել։ Ամենալավ նվերը իմ կյանքում։

Շնորհակալ եմ…»:



Նման նյութեր