Արտահերթ խորհրդարանական ընտրություններում էլեկտրոնային եղանակով քվեարկությունը սկսվել է նոյեմբերի 30-ին՝ Երևանի ժամանակով ժամը 08։00-ին:
Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում էլեկտրոնային եղանակով քվեարկության համակարգի մեկնարկը տրվել է ԿԸՀ արտահերթ նիստում:
Էլեկտրոնային քվեարկությունը կավարտվի 2018 թվականի դեկտեմբերի 2-ին` Երևանի ժամանակով ժամը 20:00-ին: Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունի 729 քաղաքացի:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ սահմանվել են Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, դաշինքների քվեաթերթիկների նմուշները, ինչպես նաև քվեաթերթիկի էլեկտրոնային տարբերակի նմուշը:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են դեկտեմբերի 9-ին: Քարոզարշավը սկսվել է նոյեմբերի 26-ին: