Էդուարդ Շարմազանովն արձագանքել է քարոզարշավների ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին.
«Բարի լույս , իմ էջին հետևող հայրենակիցներ:
Ողջունում եմ Լոռու մարզից, առաջիկայում կկիսվեմ ձեզ հետ ընտրողների հետ կայացած հանդիպումներով: Մինչ այդ, արձագանքեմ որոշ քաղաքական հայտարարությունների, որոնց հանդեպ անտարբեր լինելը անթույլատրելի է: Այլևս չեմ զարմանում վարչապետի ԺՊ-ի աբսուրդային հայտարարություններից ու պահվածքից:
Ուրեմն Ալիևն ու Էրդողանը միավորվում են, ջան-ջիգյար անում, խոսում և գործում պանթուրքիստական նպատակների շուրջ, որի հեռահար նպատակը գիտենք ինչն է՝ Հայաստանի վերացումը: Մինչդեռ մեր երկրի ղեկավարը , որ Ալիևին կիրթ է համարում, մատ է թափ տալիս Արցախի հերոսների վրա, նրանց վրա, ում արյան գնով ինքն ու բոլորս այսօր ապրում ենք»: