
Տիգրան Խաչիկյանի գրառումը. «Արտաքին գովազդ կարող է փակցվել միայն դրա համար հատկացված տեղերում, այնինչ «Իմ Քայլը» դաշինքի թեկնածուները որտեղ ազատ տարածք են տեսնում, իրենց պաստառներն են փակցնում:
Դա ընտրական օրենսգրքի կոպտագույն խախտում է, քանզի արտաքին գովազդ կարելի է կպցնել բացառապես դրա համար տրամադրված վայրերում, այդ թվում քաղաապետարանն է նման վայրեր սահմանել, և այն ինչ որ իրենք անում են, օրենքի լրջագույն խախտում է:
Հրավիրում եմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի և քաղաքապետարանի ուշադրությունը այս աղաղակող այլանդակության վրա»: