
«Երևանի թիվ 1» տուն-ինտերնատի նախկին տնօրեն Վահան Զուրաբյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարության՝ ի դեմս նախկին նախարար Մանե Թանդիլյանի։
Նախարարության երկարամյա նախկին պաշտոնյան դատարանից պահանջում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին Թանդիլյանի որոշումը, վերականգնել աշխատանքի և վճարել հարկադիր պարապուրդը։
Երևան քաղաքի դատարանը վարույթ է ընդունել քաղաքացիական հայցը և դատական նիստի օր նշանակել դեկտեմբերի 11-ը։