Գոռ Գասպարյան. «Սա հեչ էլ «Նոր Հայաստան չէ»»
Advertisement 1000 x 90

Գոռ Գասպարյան. «Սա հեչ էլ «Նոր Հայաստան չէ»»

Գոռ Գասպարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քաղաքական կամքի խնդիր է Մայրապետյանի գործին արդարացի լուծում տալը:

Երեկ կրկին տեղի ունեցավ Սամվել Մայրապետյանի գործով դատական նիստը: Նիստի ժամանակ դատարանի շենքի առջև բողոքում էին Հ2 հեռուստաալիքի աշխատակիցները, ովքեր քաղաքական այս գործի պատճառով հայտնվել են շատ ծանր սոցիալական վիճակում՝ հեռուստաալիքի հաշիվները կալանքի տակ են, մարդիկ իրենց վաստակած գումարները չեն կարողանում ստանալ:

Իսկ ինչու՞ եմ ասում, որ գործը քաղաքական բնույթ ունի: Դատեք ինքներդ, եթե վատառողջ մարդու խափանման միջոցը փոխելու համար 50-ից ավելի հարգված մտավորական, հասարակական գործիչ է անձնական երաշխավորագիր ներկայացնում, իսկ դատախազությունը մերժում է այդ միջնորդությունը, ապա այստեղ մի քանի եզրահանգման ես գալիս:

Դատախազության աշխատակիցները պետք է գիտակցեն, որ աբսուրդ է մտածել, թե 50 մարդու երաշխավորագիր ունեցող մարդը կդիմի փախուստի: Բացի այդ ճանաչող մարդիկ գիտեն, որ Մայրապետյանը «փախնող մարդ» չի, դրա համար վիճակն աբսուրդ է:

2. Եթե դատախազությունն իրոք կարծում է, որ ազատության մեջ գտնվելով Մայրապետյանը կարող է ազդել գործի ընթացքի վրա, ուրեմն դատական համակարգի պատասխանատուները և քաղաքական իշխանությունները պետք է ընդունեն, որ իրենք երկրում զրոյական ազդեցություն և հեղինակություն ունեն, որ մեկ մարդ կարող է ազդել քրեական գործի ընթացքի վրա: Ռուսերեն ասած՝ это голимые отмазки:

Բոլորի համար էլ պարզ է արդեն, որ Մայրապետյանին պահում են կալանքի տակ, որ «կոտրեն մարդուն» ու ցուցմունք կորզեն կոնկրետ անձի դեմ, բայց դա չի հաջողվում, որովհետև երբ գործը շինծու է, իսկ դու գործ ունես սկզբունքային մարդու հետ, ապա ինչ էլ անես նա իր սկզբունքներին չի դավաճանի:

Սա հեչ էլ «Նոր Հայաստան չէ», սա վերադարձ է Հին Հայաստանի ամենակեղտոտ «ավադույթներին»»: