«Նույնիսկ Աշոտյանի հանդեպ ունեցած խորը հակակրանքի պարագայում պիտի խոստովանեմ, որ երեկվա դեբատում Աշոտյանը կրեց ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանին՝ թե՛ բովանդակային, թե՛ մանյովրային առումով:
ՔՊ-ն ներսից իմացողները գիտեն, որ Ռուբեն Ռուբինյանը Հայաստանի Արտաքին գործերի դե ֆակտո նախարարն ա, ու բոլոր հարցերը նախարարությունում կարգավորվում ա Ռուբինյանի միջոցով՝ էդ թվում կապը կառավարության ու երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Զոհրաբ Մնացականյանը գուցե լավ դիվանագետ ա, բայց երկրորդական պլանում ա գտնվում: Փաստացի ստացվում ա, որ մեր ԱԳՆ-ը ղեկավարում ա մի մարդ, որը ոչ միայն դիվանագիտական էթիկային չի տիրապետում, այլև ինքնաարտահայտման հետ կապված լուրջ խնդիրներ ունի:
Երեկ Ռուբինյանը փաստացի կրկնեց Սասուն Միքայելյանի ասածը, թե հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան հերոսամարտը: Էս միտքը երկու անգամ կրկնեց: Եթե իրոք էդպես ա կարծում, ուրեմն պարզաբանումներ պիտի տա, իսկ եթե շփոթվել ու սխալ ա ձևակերպել միտքը՝ հրաժարական պիտի տա, որովհետև սովորական նախադասություն ձևակերպել չկարողացող անձը դիվանագիտության մեջ անելիք չունի:
Պարոն Փաշինյան, էս ո՞ւմ եք վստահել ԱԳ փոխնախարարի պաշտոնը, էս սիրողական մակարդակով պետություն ղեկավարելու գործելաոճով ո՞ւր ենք հասնելու»,- իր էջում գրել է Արեգ Սարգսյանը: