Համակարգչային անվտանգության մասնագետ և բլոգեր Անիլ Պոլատը բոլոր ճանապարհորդողներին մեծ ծառայություն է մատուցել։ Adme.ru-ն գրում է, որ ինքն ինտերակտիվ քարտեզ է պատրաստել, որն անվանել է WiFox: Այն պարունակում է ամբողջ աշխարհում գրեթե բոլոր մեծ օդանավակայանների Wi-Fi-ի գաղտնաբառերը։ Ինքնաթիռի նշանով քարտեզի վրա նշված են օդանավակայանները, իսկ ձախ կողմում գտնվում է ցանկը, որում պարունակվում են ցանցերը և դրանց գաղտնաբառերը։
Ծառայությունից օգտվելը շատ հեշտ է։ Օրինակ, եթե դուք պատրաստվում եք Հռոմ գնալ, անհրաժեշտ է քարտեզի վրա գտնել այդ քաղաքը կամ ձախ կողմում գտնվող որոնումների հատվածում գրել քաղաքի անունը։ Ընտրեք Լեոնարդո դա Վինչիի անվան օդանավակայանը և կտեսնեք, որ օդանավակայանում մատչելի է Casa Alitalia Lounge Wi-Fi-ի ցանցը, որին միանալու համար գաղտնաբառ չի պահանջվում, իսկ Aviapartner-ի համար սահմանված է Aviapartner01 գաղտնաբառը։
Տեղեկատվությունը մշտապես թարմացվում է, հայտնվում են այլ քաղաքների և այլ օդանավակայանների վերաբերյալ տեղեկություններ։ Այն հասանելի է ինչպես՝ iOS, այլև այլ Android ծրագրային ապահովմամբ աշխատող սմարթֆոնների համար։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը