Հայկ Մամիջանյանի հրապարակումը.
«Ոնց հասկացա, այսօր գործերս պիտի թողեմ ու զբաղվեմ ՔՊ-ի երիտասարդական թևի համար դաստիարակչական ու տեղեկատվական դասընթացներ իրականացնելով։ Այսօր տարածվեց լուսանկար, որտեղ ՔՊականները «պանիխիդա» էին կազմակերպել…
Տղերք, անգամ ցինիզմը սահմաններ ունի…
Էտ ճիշտ եք անում, որ գլուխներդ կախել եք. դժվար կարողանայիք նայել Վահրամ Բաղդասարյանի աչքերի մեջ՝ հաշվի առնելով իր անցած ուղին ու ձեր անմիտ արարքը։
Մի խոսքով, թարգեք մեզ ներքաշել մեր մակարդակից ցածր դաստիարակչական աշխատանքների մեջ ու #թողեքեսընտրեմ, էէէէէ #թողեքեսընտրՎեմ։
Իսկ այժմ գնացեք մեկ պահ լռությամբ հարգեք ՀԱՊԿ-ում ձեր «հաղթանակը», ցանկալի է նույն «դուդուկ» դեմքով։ Վայ, մոռացա, ձեր գործիքը դըմփ-դըմփ-հու-ն էր»։