
Արթուր Դանիելյանի հրապարակումը.
«Մի երկու օր առաջ անակնկալի եկա, երբ իմացա, որ փոխվարչապետ Ավինյանի ջանքերով Հայաստան է եկել մի ռուսական ընկերություն, որը պլանավորում է 285-340 միլիոն դոլլար ներդրում անել մեր պետությունում։ 250 չի, 350 չի… չէ հենց 285-ից 340։ Հստակ։ Հաշված ա։
Հետո իմացա, որ էդ ընկերության տարեկան շրջանառությունը 15,000 դոլլար է։ ՏԱՐԵԿԱՆ: Այսինքն ամսեկան մոտ 1400 դոլլար։ Օրը մոտ 30 դոլլար կամ 15 հազար դրամ։ Օրական: Կլորացրել եմ, իրականում դրանից քիչ ա ստացվում։
Սենց ասեմ՝ Թումանյան-Պրոսպեկտ խաչմերուկի մուրացկանի օրական ԵԿԱՄՈՒՏԸ 25-30 հազար դրամ ա։
Բարի գիշեր»։