
«7 ամիս իշխանություն ունենաս, բայց նախկին իշխանական կուսակցությանը հռչակես հանցագործների բանդա ու մանկական անկեղծությամբ դա հայտարարես էն դեպքում, երբ էդ ասածդ «հանցագործների բանդան» ազատության մեջ քաղաքական քարոզարշավի ա մասնակցում: Ուրեմն դու սրանով խոստովանում ես երկու անառարկելի իրողություն` ա) քո իշխանությունը էնքան փալաս ա, որ 7 ամիս հանցագործների բանդան ազատ ապրել ու գործունեություն են ծավալել, բ) դու էնքան անպատասխանատու (այստեղ կարող է լինել ձեր նախընտրած ածականը) ես, որ երկրի երկրորդ պաշտոնյան լինելով հանդերձ քեզ տենց արտահայտություն ես թույլ տալիս:
Երկու հնարավոր տարբերակի դեպքում էլ ժողովուրդը ք**ի մեջ ա: Մի արեք տենց տղերք, իրոք մի արեք…»,- գրել է Նարեկ Սամսոնյանը։