
«Եթերի ուղարկեք այնպիսի մարդկանց, ովքեր իրենց երեխեքին չեն թռցրել բանակից։ Տհաճ է, երբ այդ մարդիկ լուրջ դեմքով խոսում են Արցախից, պատերազմից, կռվելուց և այլն, ձեր երեխեքին տաքուկ պահել եք, երբ մենք գիշերները մարտական հերթապահություն էինք, դուք ինչ գիտեք ինչ է բանակը, գոնե զինվոր ունեցող մարդկանց հարգեք ու անիմաստ բաներ մի խոսեք։ Հիշեք, ձեր տեսակի մարդիկ ինչից խոսում են, մարդկանց մոտ այդ երևույթի նկատմամբ հակակրանք է առաջանում, եկեք բան մի խոսեք, հատկապես Եկեղեցուց, բանակից ու Արցախից։ Ընդհանրապես, թող ամեն մեկը ելույթ ունենալուց առաջ հայտարարի, թե իր արու զավակը ծառայել է թե չէ, եթե չէ, բանակ չգնալու պատճառներից խոսի։ Ես անհամբեր սպասում եմ նաև Վարչապետի խոսքին, թե չծառայածների բուժզննումներն ինչ եղավ, այդ թվում նաև մեծածասածբ չծառայած իր թիմի պարագայում», – իր էջում գրել է Զոհրապ Եգանյանը: