Մարինե Մանուչարյանի գրառումը. «Հայաստանի նորագույն պատմության մեջ բոլոր ղեկավարներին մեղադրել են Արցախը հանձնելու դավադրության մեջ։ Թերևս մենակ Քոչարյանին տենց ուղիղ չեն մեղադրել, որովհետև մի մութ դալանում մեղադրողի գլուխը կջարդեին։ Նորություն չի նաև ընդդիմության ակտիվությունը թուլացնելու համար սահմանային լարվածություն մատնանշելը։
Ասենք, Երևանում ցույցա, մեկ էլ հոպ, սահմանին կրակում են՝ թե բա խախանդվեք, թե չէ կռիվ կսկսվի։ Այ իսկ էն, որ ընդդիմությանը մեղադրեն հայտարարություններով հնարավոր պատերազմ սկսելու, կամ պատերազմի «հրձիգ» լինելու ու էդպես անձնական հարցեր լուծելու մեջ, դեռ ոչ ոք չէր արել։ Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, թե պրակտիկայում ինչպես կարող է ընդդիմությունը հրահրել պատերազմ։
Չնայած ինչ եմ հարցնում, էս քարոզարշավին ինչ ասես, տեսանք՝ կենդանիների տանջանքից մինչև պանիխիդային տրամադրություններ, պիտի որ էս մտքից էլ չզարմանանք։ Բայց էլ խնդալու չի»։