«Մեր երկրում գործող օտարերկրյա գործակալների համար մի աղբյուր ցամաքեց ու դա լավ ա»
Advertisement 1000 x 90

«Մեր երկրում գործող օտարերկրյա գործակալների համար մի աղբյուր ցամաքեց ու դա լավ ա»

Արթուր Դանիելյանի հրապարակումը.

«Մի կողմից լավ չի, որ Թուրքիայում Սորոսենք արգելքի տակ ընկան: Ես իհարկե պնդում եմ, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը ժամանակի հարց է և այդ ժամանակը պետք է արագացնել, բայց քանի դեռ այդ ժամանակը չի եկել, մեր շահերից էր բխում հնարավորինս թույլ Թուրքիան, ու սորոսականները այդ թուլացման հենասյուններից էին:

Մյուս կողմից էլ գոհ եմ, որ դրանք փակվեցին Թուրքիայում, քանի որ շատ լավ գիտեմ, թե մերոնցից քանի հոգի էին ամեն տարի իրենց ծրագրերով մեկնում Ստամբուլ ու «բարիշում», «բարիշացում» պլանավորում, հետ գալիս ու «բարիշացում» քարոզում՝ ՀՀ ազգային անվտանգության և արտաքին քաղաքական օրակարգերն անտեսելով: Փաստացի մեր երկրում գործող օտարերկրյա գործակալների համար մի աղբյուր ցամաքեց ու դա լավ ա»:



Նման նյութեր