«Դու ո՞նց կարաս հետս տենց խոսաս, ա՛յ լակոտ». վեճ` աշխատակազմի ղեկավարի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի միջև. newspress.am
Advertisement 1000 x 90

«Դու ո՞նց կարաս հետս տենց խոսաս, ա՛յ լակոտ». վեճ` աշխատակազմի ղեկավարի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի միջև. newspress.am

Այսօր կեսօրին Արաբկիր վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արամ Դանիելյանը նիստ է հրավիրել, որի ժամանակ կոշտ ու կոպիտ ցուցումներ է տվել բաժնի պետերին:
Նիստի ժամանակ խոսակցություն և միջադեպ է գրանցվել Դանիելյանի և աշխատակազմի ղեկավար Արմեն Բալբաբյանի միջև:

NEWSPRESS.am-ին միջադեպից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Նիստի ժամանակ վարչական շրջանի ղեկավարը դիմել է աշխատակազմի ղեկավարին, թե ինչո՞ւ շաբաթ ու կիրակի օրերին չի կազմակերպել, որպեսզի չսահմանված վայրերում փակցված քարոզչական պաստառներն աշխատակիցները մաքրեին։ Աշխատակազմի ղեկավարն էլ պատճառաբանել է, որ հանգստյան օրեր են եղել, և չէր կարող մարդկանց աշխատեցնել այդ օրերին:

Պատասխանը երիտասարդ ղեկավարին դուր չի եկել և բորբոքված տոնով աշխատակազմի ղեկավարին սպառնացել է` «տե՛ս՝ քեզ ոնց եմ պատժելու, դու ո՞նց կարաս ինձ տենց պատասխան տաս»:

Այս խոսքին և տոնայնությանը չի դիմացել աշխատակազմի ղեկավարը և զինվորականին հատկանշական կոպտությամբ (ժամանակին աշխատել է Երևան քաղաքի Նոր Նորքի զինվորական կոմիսար, ապա Երևան քաղաքի Մաշտոցի շրջանի զինվորական կոմիսար), մոտեցել է Դանիելյանին, բռնել վզից և բղավել.«Դու ո՞նց կարաս իմ հետ տենց խոսաս, ա՛յ լակոտ, դու էդքան չկաս, որ իմ հետ տենց խոսաս»:

Մի կերպ ձեռքից սպրդելով` Դանիելյանը դուրս է եկել սենյակից և դեռևս կապի դուրս չի եկել աշխատակազմից որևէ մեկի հետ:

Հավանաբար, Դանիելյանն ամաչում է իր ստորացումից և չի կարող միջադեպից հետո նայել աշխատողների աչքերին, առավել ևս` կարգադրություններ անել: