Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են 2 Nissan, Opel-ն ու Niva-ն. կա 5 վիրավոր. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են 2 Nissan, Opel-ն ու Niva-ն. կա 5 վիրավոր. shamshyan.com

Դեկտեմբերի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում Ժամը 22:30-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել են ВАЗ 2121 մակնիշի 35 RZ 684 համարանիշի, Nissan March մակնիշի 35 FT 260 համարանիշի, Opel մակնիշի 35 XA 392 համարանիշի Nissan LAFESTA մակնիշի 35 QՍ 704 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարներն ու Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր է ժամանում հերթապահ հետաքննիչը: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Niva-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել նշված ավտոմեքենաներին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com