«Մի խումբ անթրաշ, վատ հագնված, ինտելեկտով չավաղաղված դեմքերով տղաներ պարապած ձայներով սինխրոն բղավում են»
Advertisement 1000 x 90

«Մի խումբ անթրաշ, վատ հագնված, ինտելեկտով չավաղաղված դեմքերով տղաներ պարապած ձայներով սինխրոն բղավում են»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հրապարակումը.

«Կոմիտասում բարձրախոսով մարդկանց խմբեր են շրջում, որոնց վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում, իրենք էլ առանձնապես անտարբեր են այդ անտարբերության հանդեպ.

Մի խումբ անթրաշ, վատ հագնված, ինտելեկտով չավաղաղված դեմքերով տղաներ պարապած ձայներով սինխրոն բղավում են. « Ձեր ձայնը տալով Իմ Քայլ դաշինքի x համարի տնտեսագետ y-յան z-ին, դուք քվեարկում եք տնտեսական հեղափոխության օգտին»: Նկարից նայում է x համարի թեկնածուն ու այնպիսի տպավորություն է, որ խոսքը քարի դարից բրոնզե դարի անցման մասին է:

Անսպասելի կերպով փողոցի մյուս ծայրից 5 կին են հայտնվում, խմբի կուռատորը դրված ձայնով բարձրախոսով բացականչում է. «Օրինաց Երկիր կուսակցությունը առաջին օրվանից ողջունել է հեղափոխությանը, ձեր ձայնը տալով Օրինաց Երկրին, ձեր ձայնը տալիս եք հեղափոխությանը»:

Վերևից, սև ֆոնի բիլբորդից մտահոգ դեմքով ձեզ է նայում քաղհալածյալ ՀՀԿ-ականը:

Այս ամենի ֆոնին ձեզ իրականություն է վերադարձնում սալատովի գույնի ճաքած 07-ի բագաժնիկում պոպոք վաճառող տղան, որի մեքանայի ռադիոյից լսվում է Նիկոլի բղավոցը, որ ինքը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է և պետք է պաշտպանվել տոտալիտար աղանդներից»:



Նման նյութեր