Google-ում նշել են 2018 թվականի լավագույն հավելվածները Android-ի համար
Advertisement 1000 x 90

Google-ում նշել են 2018 թվականի լավագույն հավելվածները Android-ի համար

Google կորպորացիան ամփոփել է Google Play Best of 2018 Awards քվեարկության արդյունքները, որի ընթացքում օգտատերերն ընտրել են լավագույն հավելվածները, խաղերը, ֆիլմերը և գրքերը Android-ով աշխատող սարքերի համար:

Վարկանիշի համաձայն՝ լավագույն հավելված է ճանաչվել «Եդադիլ – բաժնետոմսեր, զեղչեր է քեշբեկներ խանութներում», իսկ լավագույն շարժական խաղը՝ «PUBG Mobile»-ը:

2018 թվականի ամենահանրաճանաչ ֆիլմերի վարկանիշում առաջին տեղն զբաղեցրել է «Մրջյուն մարդը և կրետը» կինոնկարը: Առաջին հնգյակ են մտել նաև «Երկնաքերը», «Վրիժառուները. Անվերջության պատերազմը», «Հան Սոլո. Աստղային պատերազմներ: Պատմություններ»-ը և «Դեդփուլ 2»-ը:

Գրքերի վարկանիշում լավագույնն է դարձել Ջոն Քեհոյի «Ենթագիտակցությունը կարող է ամեն ինչ» գործը: Երկրորդ տեղն զբաղեցրել է Սթիվեն Հոքինգի «Ժամանակի համառոտ պատմություն: Մեծ Պայթյունից մինչեւ սև անցքեր» գիրքը: Երրորդ հորիզոնականում է Ալեն Քարրի «Ծխելը թողնելու հեշտ միջոց» գիրքը: