Սենյակ N707. chai-khana.org (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Սենյակ N707. chai-khana.org

Պաստառի վրա գրված «29» թիվը «30»-ով փոխարինելու ժամանակն է։ Արդեն 30 տարի է, ինչ փախստականների 64 ընտանիք բնակվում է «Նաիրի» հյուրանոցի սենյակներում։ Խորհրդային երբեմնի հայտնի ու ճոխ հյուրանոցի այժմ գորշ պատերի ներսում փախստականների երրորդ սերունդն է մեծանում։ Այստեղ բնակվող մոտ 120 մարդ ղարաբաղյան հակամարտության հետևանքով նախորդ դարի 80-ականների վերջին կորցրել են իրենց տներն Ադրբեջանում, սակայն առ այսօր չեն կորցնում Հայաստանում բնակարան գտնելու հույսը։

Տարիներ շարունակ հյուրանոցի 11-12 քառակուսի մետրանոց սենյակներում ապրող այս մարդականց՝ պետական գերատեսչություններին ուղղված զանգերի և նամակների մի մասը մնացել են անպատասխան։ Նամակները, որոնք պատասխան են ստացել, զուրկ են եղել բովանդակությունից՝ պարունակելով միայն հուսադրող բառեր եւ սպասելու խնդրանք։ Երեք տասնամյակ սպասող այս մարդիկ, սակայն, այժմ պայքարի նոր միջոցներ են փնտրում՝ վերջապես բնակարան գտնելու հույսով և ունեցած սենյակն ամեն պահի կորցնելու մտավախությամբ։