![](https://blog.168.am/wp-content/uploads/2018/12/c2c7f16fe7c84b1cd40fced4f42fd318__980x.jpg)
ՆԱՍԱ-ի «Յունո» տիեզերանավը հերթական անգամ Յուպիտերի կողքով անցնելուց հետո եզակի լուսանկարներ է ուղարկել Երկիր:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, ուշագրավ կադրերը պատկերում են Յուպիտերի ամպերը: Լուսանկարներից մեկի վրա մոլորակաբանները և մթնոլորտային երևույթների գծով մասնագետները հսկայական դելֆինի են նկատել: Գիտնականները նշում են, որ դա, ըստ էության, դինամիկ լուսանկար է. հսկայական ամպը ոչ միայն պարզապես ձևավորվել է մոլորակի մթնոլորտում, այլև դանդաղ շարժվում է:
Մասնագետների խոսքով՝ արտասովոր ամպերն ունեն հսկայական չափսեր ինչպես երկարությամբ, այնպես էլ «խորությամբ», «ամպային դելֆինին» բնորոշ մուգ գույն, ինչը վկայում է այն մասին, որ այդ երևույթը ձևավորվել է մոլորակի մակերեսին մոտ: