«Նիկոլը երբեք մենամարտի դուրս չի գա Վիգենի հետ»
Advertisement 1000 x 90

«Նիկոլը երբեք մենամարտի դուրս չի գա Վիգենի հետ»

Արթուր Դանիելյանի հրապարակումը.

«Ձեր զարմացած, երբեմն էլ շշմած արձագանքները ՀՀԿ-ի ու ՔՊ-ի ականավոր դեմքերի բանավեճերը դիտելիս իմ մոտ թեթև ժպիտ են առաջացնում, ոչ ավել: Էդ ձեր համար է այս ամենը բացահայտում, ես սա տարիներ առաջ եմ տեսել: Պատիվ եմ ունեցել անձամբ վկա գտնվել ՔՊ-ի փարոսների փայլատակումներին: Լսել եմ նրանց գոհարները՝ տնտեսության, արդարադատության, աշխարհաքաղաքականության և բազմաթիվ այլ թեմաների վերաբերյալ: Դուք դեռևս իմ տեսածի մեկ տոկոսն էլ չեք տեսել: Իսկ երբ գոնե մեկ տոկոսը տեսնեք, զարմանալու եք իմ ստատուսների չափից դուրս մեղմ բառապաշարի վրա: Մի տեսակ նախանձում էլ եմ ձեզ, ձեր մոտ ամեն ինչ դեռ առջևում է…

Երբ որ ես ասում եմ #դեբիլների_ապստամբություն, ես ժողովրդին նկատի չունեմ (համենայն դեպս ոչ առաջին հերթին): Ես նկատի ունեմ հեղափոխական ավանգարդին, առաջին շարքի դեմքերին, պասպորտով դեբիլներին, մտավոր հետամնացներին, որոնց միտումնավոր գտել, ջոկել ու պարապցրել են այս առաքելության համար, որից իրենք էլ տեղյակ չեն: Հիմա հասկանու՞մ եք, ինչու Նիկոլը երբեք մենամարտի դուրս չի գա Վիգենի հետ… որտև նա մեջների չդեբիլն է: Պրիմիտիվ գեղցի մուտիլովշիկ ա, բայց դեբիլ չի:

Թե դիագնոզիս վրա կասկածող կա, նորից նայեք Աշոտյանի դեբատը Ռուբինյանի հետ, կամ Մենուայի չդեբատը նույն Ռուբինյանի հետ, կամ նայեք ինչպես է Արփինե Հովհաննիսյանը բռնաբարում սկզբից Էդուրդ Աղաջանյանին, հետո Լենա Նազարյանին: Ու հաշվի առեք, որ սրանք ՔՊ-ի ուժեղագույն դեմքերն են, սրանք մնացածի համեմատ փառք են:

Իսկ հայ ազգին ես կարող եմ միայն շնորհավորել՝ վերջապես իրեն արժանի ղեկավարություն ունենալու կապակցությամբ: Որտև սա ամենա արդար բանն է, որ տեղի է ունեցել Հայաստանի բնակչության հետ վերջին 30 տարում»:



Նման նյութեր