Օրեր առաջ ՀՔԾ-ը կարճել է ՀՀ ՊԵԿ օպերատիվ-հետախուզական վարչության գործունեության առնչությամբ հարուցված քրգործի վարույթը` հանցակազմի բացակայության հիմքով: Թվում էր թե ՕՀՎ պետ Կարեն Կարապետյանի անվան շուրջ, մի քանի ամիս ձգձգված, էպոպեան ավարտվել է և ՕՀՎ աշխատանքները կվերադառնան բնականոն հուն: Սակայն ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կարծես թե դեմ է վարչության պետ Կ.Կարապետյանի վերադարձին և ամեն ինչ անում է, որպեսզի վերջինս չվերադառնա համակարգ:
Հենց այդ պառճառով էլ, ըստ ՊԵԿ-ի մեր աղբյուրի, Դ.Անանյանը հրահանգել է շտապ նշանակել նոր`մեկ այլ ծառայողական քննություն: Նույն աղբյուրները պնդում են, որ Դ.Անանյանը խիստ մտահոգ է Կ.Կարապետյանի վերադարձի հեռանկարից, ով ասում են, ինչ-ինչ բացահայտումներ կարող է անել, կապված կոնկրետ տնտեսվարողների հետ: