«Ռոսկաչեստվոն» Սպառողական փորձարկումների և ապրանքների որակի հետազոտությունների կազմակերպությունների միջազգային ասոցիացիայի(International Consumer Research & Testing, ICRT) փորձագետների հետ համատեղ կազմել են 2018 թվականի լավագույն սմարթֆոնների վարկանիշը: Գերատեսչությունն այս մասին հայտնել է դեկտեմբերի 6-ին:
Առաջատարների եռյակը կազմել են Samsung Galaxy Note 9, iPhone XS Max և iPhone XS մոդելները: Առաջին իննյակ են մտել նաև Samsung Galaxy S9-ը, Samsung Galaxy S9+-ը, Samsung Galaxy S8-ը, Huawei Mate 20 Pro-ն, iPhone XR-ը, Samsung Galaxy S8+-ը, իսկ տասներորդ տեղը բաժանում են iPhone 8 Plus-ը և Huawei P20 Pro-ն: «Սմարթֆոններն ստուգվել են շարժական սարքերի որակի և անվտանգության 229 պարամետրերով»,- նշել են «Ռոսկաչեստվո»-ում:
Կարևոր բնութագրերի թվում գերատեսչությունը նշել Է դիսփլեյի որակը, պրոցեսորը, ամրությունը, խցիկի որակը, լիցքավորման արագությունը և այլ բնութագրեր: Ընդամենը «Ռոսկաչեստվոն» և ICRT-ն համատեղ աշխատանքի ընթացքում թեստավորել են սմարթֆոնների 415 մոդելներ: