Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը, կառավարության նիստում ներկայացնելով առաջարկվող նախագիծը, ասաց, որ հնարավորություն է տրվում մինչև 2019-ի մարտ աջակողմնյան ղեկով մեքենաներ ներմուծել՝ «վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, վեց ամսվա ընթացքում ղեկը տեղափոխել և շահագործել: Նա նշեց, որ որոշման նախագիծը քննարկվել է նաև «Ղեկը աջ» նախաձեռնության հետ:
«Ղեկը աջ» նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում արձագանքել է.
«Պարոն Բագրատ Բադալյան, ինչո՞ւ եք սխալ զեկուցում փոխվարչապետին։ «Ղեկը աջ» նախաձեռնությունը երբեք համաձայն չի եղել այս ծրագրի հետ…
Հ.Գ. Հուսով ենք՝ խնդիրը վերանայելու հնարավորություն կլինի, քանի որ նախաձեռնության անդամներն իրենց խաբված են զգում…»: