«Ահա այն, ինչի մասին օրեր առաջ զգուշացնում էի. Ես կասեմ՝ սա արդեն Հայաստանի խնդիր է Եվրոպայում»
Advertisement 1000 x 90

«Ահա այն, ինչի մասին օրեր առաջ զգուշացնում էի. Ես կասեմ՝ սա արդեն Հայաստանի խնդիր է Եվրոպայում»

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Մենք խորապես մտահոգված ենք անհանդուրժողականության ու ատելության հռետորաբանությունից, ինչպես նաև նախընտրական փուլում ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների առթիվ։ Սա չի կարող տեղ ունենալ ժողովրդավարական հասարակությունում», Հայաստանում արտահերթ ընտրության գործընթացի վերաբերյալ հայտարարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը, հաջողություն մաղթելով եվրոպական այդ կուսակցությանն անդամակցող ՀՀԿ-ին:

Ահա այն, ինչի մասին օրեր առաջ զգուշացնում էի. որ ՀՀԿ սադրած վիճակը արտացոլվելու է զեկույցներում: Եվրոպայի ամենամեծ կուսակցական ընտանիքը, որի անդամ կուսակցությունները 2 տասնյակ երկրներում պետության կամ կառավարության գլուխներ են, ահա այսպիսի կոշտ գնահատական է տվել: Իմ ընկեր Հակոբ Բադալյանը անդրադարձ է ու այս հայտարարությունը համարել Եվրոպայի խնդիր Հայաստանում: Ես կասեմ՝ սա արդեն Հայաստանի խնդիր է Եվրոպայում: Ու սա անխոհեմ քայլերի ու սադրանքներին տրվելու արդյունքն է:

Դեռ ուր եք…. Դեռ ԵԱՀԿ/ԺՀՄիԳ դտորդներ են գալու, նրանց կազմում լիքը ԵԺԿ անդամ կուսակցությունների պատգամավորներ են լինելու, դեռ ուրիշ զեկույցներում էլ խոտանվելու է ներկայիս ընտրարշավի մթոնոլորտն ու այլ բաներ, գրելու են Դավիթ Շահազարյանին ԱԱԾ կանչելու ու լիքը նման բաների մասին…. Ու, սիրելի Հակոբ, որքան էլ համարենք, որ եվրոպացիները Հայաստանում խնդիր ունեն, ես ասելու եմ, որ Հայաստանն էլ Եվրոպայում է խնդիրներ ունենալու: Որովհետև այդ նույն ԵԺԿ-ի անդամ են բազում առանցքային երկրների կանցլերներ, վարչապետներ… Ժպտալու են, դիմացից բան չեն ասելու, բայց նաև չեն անելու այն, ինչ ակնկալում ենք… Հետո չասեք, թե չեմ զգուշացրել, թե ինչ է լինելու վերջնական զեկույցներում…

Որովհետև քայլ անելուց առաջ պետք է իմանալ, թե աշխարհն ու ինստիտուտներն ինչպես են աշխատում… քաղաքականությունը տղայականության բնագավառ չէ»:

«Մենք խորապես մտահոգված ենք անհանդուրժողականության ու ատելության հռետորաբանությունից, ինչպես նաև նախընտրական փուլում…

Gepostet von Styopa Safaryan am Donnerstag, 6. Dezember 2018



Նման նյութեր