Մամայիս թոշակն էի հանում, ծեր մարդը խնդրեց որ իր թոշակն էլ բանկոմատից հանեմ, ինքը չի կարողանում էդ սարքերից օգտվել։ թվերը չըխկչըխկացրի, 56 հազար դրամը դուրս եկավ։
Է՜հ, սաղ կյանքդ աշխատես, 56հազար դրամ տան, տխուր-տխուր վերցրեց փողը մարդը։
Քանի՞ տարի եք աշխատել, հարցրի:
-54 տարի։ 54 տարի։
Մամայիս թոշակն էլ 72 հազար է, 60 տարուց ավել է աշխատել, պետությունը վստա՞հ է, որ բոլոր դեղերն ու բժշկի ծախսերը այս գումարից պիտի լիներ։
Հիմա վարչապետ է ընտրվելու մեկը ով նաև թոշակառու ծերերի մասին է ասում ՝ 800 հազար մարդ պահանջում է այդ 350 հազար մարդուց՝մեր թոշակները բարձրացրու, մեր առողջապահությունը ձրի դարձրու։ 350.000 մարդ ճռռում ա, 800.000 մարդ ուզում ա որ ավելի շատ ճռա»։ Ու որ էնպես պիտի անի, որ այս 800 հազարն էլ աշխատեն։ Ուրեմն, մարդիկ 50-60տարի աշխատել են, վարչապետի աչքին քիչ է, տեսլականը՝ երկիրը կոնցլագեր, մարդն էլ ստրուկ։