
«Մի հատ էլ, սենց իմիջիայլոց նկատառում: Երբ բոլորն իրար հերթ չտալով, շեշտում են, որ իրենք պոպուլիստ չեն, այսինքն հայերեն ասած՝ ժողովրդական չեն, ինչի՞ են ուզում, որ պոպուլուսը, այսինքն՝ ժողովուրդն իրանց ձեն տա: Է՛, պոպուլիստ չեք, գնացեք ինքներդ ձեզ ընտրեք: Ա՛յ, սրա համար եմ ասում՝ ֆիրմա բառերը պետք չի չարաշահել: Դրանք հենց հայերեն ես թարգմանում, ասածի կեսն իմաստազրկվում է»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հրանտ Տեր-Աբրահամյանը: