Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 5 վիրավորներից 2-ը երեխաներ են. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 5 վիրավորներից 2-ը երեխաներ են. shamshyan.com

Դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում Ճամբարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «քթի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Փամբակ գյուղի բնակիչներ, 12-ամյա Էլինա Սուքիասյանը, «ճակատի պատռված վերք, փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ՝ 40-ամյա Էլմիրա Սուքիսայնաը, «ստորին ծնոտի քերծվածքներ, քթոսկրի գծային կոտրվածք առանց տեղաշարժի, լեզվի պատռված վերք» ախտորոշմամբ Հրազդան քաղաքի բնակիչ, 2-ամյա Ալեքս Նարինյանը, «ձախ սրունքթաթային հոդի կոտրվածք» ախտորոշմամբ՝ Մեծամոր քաղաքի բնակիչ, 59-ամյա Կարինե Մկրտչյանը և Մեծամոր քաղաքի բնակիչ, 33-ամյա Հովհաննես Մկրտչյանը՝ «աջ սրունքաթաթային հոդի կոտրվածք» ախտորոշմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյաի և ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Սարգսյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ճամբարակի շտապօգնության ավտոմեքենայով՝ այսօր, ժամը 18:00-ի սահմաններում՝ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 44.3 կմ հատվածում Հ. Մկրտչյանի կողմից վարած Mercedes մակնիշի 35 QL 041 համարանիշի ավտոմեքենայի վթարի հետևանքով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կամրջի բետոնե արգելապատնեշներն, ինչի հետևանքով էլ նշված անձինք ստացել են մարմնական վնասվածքներ:

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Կ. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com