
Կարեն Վրթքանեսյանի հրապարակումը.
«Կառավարության քարոզիչներն ու Նիկոլի ֆան-ակումբը փորձում են դիվանագիտական պռապուսկատների շարանը ներկայացնել որպես հաղթանակ. «Զատո Հայաստանը ստանձնեց ԵԱՏՄ նախագահությունը» ու դնում են գրկախառնվող Նիկոլի և Պուտինի նկարը։
Ասեմ, որ 2015 թվականից կազմակերպության անդամ ԲՈԼՈՐ երկրների ներկայացուցիչներն արդեն հերթով նախագահել են ԵԱՏՄ-ում։ Մնացել էր ՄԻԱՅՆ Հայաստանը։
Եթե դա էլ չթողնեին, կլիներ բացահայտ ապտակ։ Ավելին, դեռ 2018-ի փետրվարին հայտնի էր, որ Հայաստանն է լինելու 2019 թվին։
Երկու բառ էլ գրկախառնությունների մասին. պիտոնն էլ իր զոհին խեղդելուց առաջ լավ ամուր գրկում է… Լավ, չշեղվենք»։