«Լիլիթը 1988 թվականի դեկտեմբերի 7-ից սկսած միշտ 9 տարեկան է». Լիզա Ճաղարյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Լիլիթը 1988 թվականի դեկտեմբերի 7-ից սկսած միշտ 9 տարեկան է». Լիզա Ճաղարյան

Արձակագիր Լիզա Ճաղարյանի հրապարակումը.

«Լիլիթը 9 տարեկան է։ Լիլիթը 1988 թվականի դեկտեմբերի 7-ից սկսած միշտ 9 տարեկան է։

Ամեն անգամ գրքերս վերադասավորելիս այս խունացած գիրքը վերընթերցում եմ, մի քանի րոպե է տեւում։ 22 բանաստեղծություն է։
Եթե մեծանար Լիլիթը, հնարավոր է՝ բանաստեղծ չդառնար… Բայց չմեծացավ, մնաց 9-ամյա բանաստեղծ։

Ես չեմ ճանաչել Լիլիթին, չեմ ճանաչում նրա ծնողներին, գիրքն ինձ Այդին Մորիկյանն է նվիրել։

Շարունակում է խունանալ այս գիրքն իմ գրադարակում, բայց Լիլիթը Լույս է, ու Լույսը չի խունանում ու խամրում։
Կարդացեք»։