Ներկայացնում ենք փաստաբան Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան տեսաուղերձը և գրառումը. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համացանցում տարածված գաղտնալսման ձայնագրության կապակցությամբ հայտնում է հետևյալը.
Պետք է վերջ տալ կոռումպացված դատարանին՝ մոռանալով, որ միայն իր, ԱԱԾ, ՀՔԾ պետերի միջամտությունն (միջամտության ձևն ու բովանդակությունն էական էլ չեն) արդեն իսկ խոչընդոտ է արդարադատության իրականացմանը, որպիսի արարքը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով, այսինքն, մինչև կոռումպացվածությանը վերջ դնելը, Նիկոլ Փաշինյանը պետք է դադարեցնի նախևառաջ իր միջամտությունը քրեական գործերին։ Լավ, սա դեռ մի կողմ, ասում են՝ Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էր, պետք էր համաձայնեցնել և այլն, իսկ Քոչարյանի վերաբերյալ խափանման միջոց ընտրելուն միջամտելն ու դատարանի անկախությունը խախտելն ինչո՞վ էր պայմանավորված։
Սույն տեսաուղերձում խոսել եմ այս և այլ հարցերի շուրջ։