Խաղալիքները գտել էին, թոռանը` երկու օր հետո…
Advertisement 1000 x 90

Խաղալիքները գտել էին, թոռանը` երկու օր հետո…

Ռուբեն Հակոբյանի գրառումը. «Դեկտեմբերի 8-ին Հեռուստապետկոմի նկարահանող խմբի հետ մեկնեցի Լենինական: Ողջ ճանապարհին բեռնատարեր էին` թափքերը լեփ-լեցուն տարբեր չափերի դագաղներով… Երթևեկությունը ծանրաբեռնված էր. հասանք հինգ ժամում: Լենինականի փողոցները նման էին դագաղ վաճառող շուկայի… Ամենուր, ճամփեզրերին դագաղներ էին շարված… Տարբեր չափերի… Անվճար… Միջին տարիքի մի կարճահասակ տղամարդ, թևերի տակ առած երկու փոքր դագաղ, վազում էր փողոցի կենտրոնով… Մեր մեքենան կանգնեց… Քիչ հեռու քարակույտի վերածված դպրոցի շենք էր… Փլուզված շենքերից մեկի մոտ հանդիպեցինք մեր աշխատակիցներից` Գևորգի հարազատներին. ընտանիքի հորը գտել էին, թոռան խաղալիքները` նույնպես, հողը ճանկռելով երեխային էին փետրում… Գտան երկու օր հետո…

Երեկոն արագ իջավ… Անլույս քաղաքում քաղաքն ավելի սև էր… Պատրաստվում էինք վերադառնալ, անսպասելի, մոտակա փլատակից լսվեց կնոջ մարող ձայն ` մեռնում եմ, փրկեք… Ինչպե՞ս… Ինչո՞վ… Մի քանի քար ձեռքերով շարժեցինք. անօգուտ էր` ձայնը խորքից էր գալիս… Փորձեցինք տեխնիկա գտնել, ինչն այդ պահին գրեթե անհնար էր… Մի տեղ խոստացան, հերթի կանգնեցինք… Վարորդը մնաց, ես վերադարձա… Սարսափեցի… Այլևս ձայն չկար, կանչս մնում էր անարձագանք… Մեղքի ու անճարակության զգացումից սկսեցի գոռալ…

Լույսի մեջ` անմեղ հոգիներ…»:



Նման նյութեր