
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի ուշագրավ հրապարակումը և գրառումը ֆեյսբուքյան էջում. «1988թ. դեկտեմբերի 8, Նյու Յորք։ Բուշ, Ռեյգան Գորբաչով։ Սպիտակի երկրաշարժից ժամեր անց։
Սա պատմական տեսանյութ է։ Գորբաչովը Ռեյգանին և Բուշին ներկայացնում է Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին։ Նա նույնպես րոպեներ առաջ է տեղեկացել։ Տեղեկություններն էլ կամ սխալ են Մոսկվայից փոխանցել, կամ ինքն է սխալ ներկայացնում։ Համենայն դեպս իմ հաշվարկով հանդիպումը տեղի է ունենում երկրաշարժից 11 ժամ անց։ Դիտեք առաջին մի քանի րոպեները»։