
NEWS.am-ի տեղեկություններով՝ «Շմայս» մականունով հայտնի ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը երկրից մեկնել է։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Այգեկ գյուղի համայնքապետ Վարուժան Աբրահամյանը։
Գյուղապետի խոսքով՝ Մովսիսյանը ընտանիքի հետ մեկնել է ԱՄՆ՝ Ամանորը դիմավորելու. «Ընտանիքով գնացել են Ամերիկա։ Խոսակցություններ կան, որ գնացել են Նոր տարին դիմավորելու։ Վերադառնալու են, պարզապես մեկնել են հանգստանալու․ կինը արձակուրդ է վերցրել»։