CBS-ի հետ հարցազրույցում Իլոն Մասկը մի քանի անգամ իր Tesla ընկերությունը անվանել է «Տեզլա»: Լրագրողին նա բացատրել է, որ միշտ չէ, որ կարևորում է բառերը, սակայն ինքը իր բրենդի անունը «զ»ո-վ է արտասանում, հաղորդում է ՌԲԿ-ն:
CBS-ով ընկերութայն գործարանում արված տեսանյութում Մասկը պատմել է, որ ընկերության Tesla Motors անվանումը Սակրամենտոյի բնակչից գնել է 75 հազար դոլարով:
«Արդյունքում նա հանձնվեց և մենք ստացանք այդ անվանումը», – ասել է Մասկը:
Forbes-ը 2013-ը նշում էր, որ 2003 թվականին Քալիֆորնիա նահանգում Tesla Motors-ի հիմնադիրներն էին Թոմաս Էբերհարդը և Մաքս Թարփեննինգը, իսկ Մասկը 2004 թ. ներդրող էր, որը բիզնեսում մասնաբաժին էր ստացել:Էբերհարդը նշել էր, որ ֆինանսական ճգնաժամի ժամանակ Tesla Motors-ը փաստացի դադարել էր գոյություն ունենալ, և Մասկը փրկեց այն:
Աշնանը Մասկը հեռացավ Tesla-ի տնօրենների խորհրդի պաշտոնից: Օգոստոսին թվիթերում նա գրել էր, որ պատրաստ է Tesla-ի մեկ բաժնետոմի համար 420 դոլար վճարել և այդպիսով հանրայից մասնավոր դարձնել ընկերությունը: Այդ թվիթից հետո Tesla-ի բաժնետոմսերի գինը բարձրացել էր:
SEC-ում եկել էին այն եզրակացության, որ Մասկն իր թվիթով ներդրողներին մոլորության մեջ է գցում և նրան խարդախության մեջ էին մեղադրել: Արդյունքում գործարարը իշխանությունների հետ համագործակցության էր գնացել: