Google-ը նշել է 2018-ի լավագույն հավելվածներն ու խաղերը
Advertisement 1000 x 90

Google-ը նշել է 2018-ի լավագույն հավելվածներն ու խաղերը

Google-ն ամփոփել է տարին և նշել է 2018 թվականի ամենահետաքրքիր խաղերն ու հավելվածները՝ Android սմարթֆոնների մասին: Որոշ դեպքերում լավագույններին ընտրել են օգտատերերը:

Այս հավելվածներից և խաղերից շատերը հասանելի են անվճար:

Տարվա հավելվածը

Ըստ Google-ի, տարվա լավագույն հավելվածը «Drops: Изучайте 31 язык» կրթական ծառայությունն է: Հավելվածն իր շատ նմանակներից տարբերվում է հետաքրքիր պատկերավորմամբ, մինի խաղերով, գլուխկոտրուկներով և հանելուկներով:

Տարվա բջջային խաղը

Google Play-ի լավագույն խաղը PUBG Mobile  «արքայական ճակատամարտն» է, որը գրեթե ամբողջությամբ համակարգչային տարբերակի կրկնօրինակն է: Բարձր որակի գրաֆիկայի, դինամիկ խաղերի և լավ օպտիմալացման շնորհիվ՝ խաղը ձեռք է բերել երկրպագուների մեծ շրջանակ:

Լավագույն հավելվածները՝ ըստ օգտատերերի

Ըստ օգտատերերի՝ լավագույն հավելվածը «Едадил»-ն է, որը թույլ է տալիս ծանոթանալ ամենահայտնի խանութների և սուպերմարկետների զեղչերին: Վերջին շրջանում հավելվածը թույլ է տալիս նաև ստանալ քեշբեք և զեղչեր՝ որոշ ապրանքներ գնելու կամ պատվիրելու դեպքում:

Լավագույն խաղը՝ ըստ օգտատերերի

Օգտատերերը համաձայն էին Google-ի փորձագետների հետ և որպես լավագույն խաղ՝ ընտրել են PUBG Mobile-ը:  Ըստ օգտատերերի՝ լավագույնն էին նաև «Клевер», Candy Crush Friends Saga, Shadow Fight 3, Last Day on Earth: Survival խաղերը:

Մյուս դասակարգերում Google-ը չի ընտրել լավագույններին՝ նշելով 5 տարբերակներ, որոնք արժանացել են առավելագույն գնահատականի:

Լավագույն խաղերը զվարճանալու համար՝ VIMAGE,No.Draw , Neverthink:Handpicked videos,TikTok, Scout FM – Podcast Radio:

Այս տարվա լավագույն նորությունները՝ SLOWLY, Unfold-Create Stories, Just a Line, Luci – Dream Journal/Lucid Dream Guide & Recorder, Learn Spanish with Lirica:

Լավագույն հավելվածներն ինքնազարգացման համար՝ Мимо: Научитесь программировать, Drops: Изучайте 31 язык, 10% Happier: Meditation for Fidgety Skeptics, Keep, MasterClass: Learn How To Cook, Sing, Act and More:

Ամենօրյա լավագույն հավելվածները՝ Tasty, Sift , Canvaи,  Notion – Notes, Tasks, Wikis, Otter Voice Notes:

Սիրարփի Աղաբաբյան